Անդրանիկ Մարտիրոսյան

Ընտանեկան արխիվ, ներկայացված է որդու՝

Տիգրան Մարտիրոսյանի կողմից

 

Նախաբան

 

  2011 թվականի փետրվարի 13-ին Վիքիփեդիա կայքը տեղեկատվություն տրամադրեց իմ հոր՝ Անդրանիկ Մարտիրոսյանի, Սփյուռքահայության հետ մշակույթային կապերի կոմիտեի հիմնադիրներից մեկի մասին։ Հորս կենսագրությունը արժանի է առանձին տեղ զբաղեցնելու ֆաշիզմի և եղեռնի դեմ պայքարողների կյանքի պատմությունների շարքում։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի վարչապետը՝ Վ,Վ, Պուտինը դիմեց մոտ և հեռավոր արտերկրներին, չմոռանալ և կեղտով չլվալ 1941-1945 թվականների ֆաշիզմի դեմ պայքարողների հիշատակը։ Այդ հայտարարության կապակցությամբ, նաև իմ վաղեմի ցանկությամբ ներկայացնելու համաշխարհային հանրությանը և իմ ժողովրդին անտիֆաշիզմի պատմությունը (մինչ ներկայացնելը հորս գործունեությունը հայկական դիվանագիտության ասպարեզում) պարտավոր եմ լույս սփռեմ 1943 թվականի Բաքվի դեպքերի վրա։ Նշում եմ, որ 1943 թվականին «մուսաֆաթականները» գործելով ռազմաճակատի թիկունքում՝ Բաքվում, նպատակ ունեին ֆաշիստական Գերմանիայի և Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ, պայթեցնել Բաքվում գտնվող բոլոր նավթուղիները, որոնք տանում էին դեպի Ստալինգրադի պաշտպանություն։ Ստալինգրադի անկման դեպքում թուրքական զորքերը, որոնք արդեն տեղակայվել էին Հայաստանի սահմանի երկայնքով, անմիջապես մտնում էին պատերազմի մեջ Գերմանիայի կողմից։

 

              «Ոչ ոք չի դատելու մեզ հրեաների և սլավոնների ոչնչացման համար, որովհետև ոչ մեկը չի հիշում հայերի ցեղասպանությունը 1915 թվականին օսմանյան Թուրքիայի կողմից»

                                                                 Ադոլֆ Հիտլեր

 

 

 

 

Գլուխ I

Մաս I

Կովկասյան դաշույն

 

  Անդրանիկ Մարտիրոսյանը ծնվել է 1924 թվականի հուլիսի 25-ին Բաքու քաղաքում բազմազավակ հայկակակն ընտանիքում։ Անդրանիկի պապը՝ Հովհաննեսը և հայրը՝ Սարգիսը մսի խանութ ունեին, իսկ մայրը՝ Շուշանիկը տնային տնտեսուհի էր։ Տիֆից հետո ընտանիքի 11 երեխաներից ողջ մնացին միայն չորսը՝ Ելենան, Աշոտը, Արշավիրը և ամենափոքրը՝ Անդրանիկը։ Մարտիրոսյանների ընտանիքը ադրբեջանցի և թուրք ազգայնամոլ ծայրահեղականների սև ցուցակում էր, որովհետև Շուշանիկի եղբայրը Արդահան քաղաքում գլխատել էր թուրք ավազակապետին, որը տղամարդկանց բացակայության ժամանակ առևանգել էր հայերին պատկանող անասունը։ 1936 թվականին ծանր հիվանդությունից մահանում է հորս հայրը, պապս՝ Սարգիսը։ 1938 թվականի ազերի ազգայնամոլները գլխատում են հորս պապուն  իր խանութի մեջ։

  Անդրանիկը այդ ժամանակ 14 տարեկան էր։

 

Մաս II

Պատերազմը

 

  1941 թվականին հորաքույրս՝ Ելենան, ամուսնանում է և տեղափոխվում է Երևան, Աշոտն ու Արշավիրը մեկնում են սովետական բանակ և հետագայում հասնում Բեռլին։  Անդրանիկը որպես մորը միակ կերակրող մնում է Բաքվում 18-ը չլրացած ընկերների և հորեղբոր տղայի հետ, որը վերցնովի երեխա էր։

 

Իմ հուշերից

 

  Հայրս դանակների հավաքածու ուներ։ 1977 թվականին Բաքվից նվեր ստացավ արծաթապատ կովկասյան դաշույն։ Ես տասնվեց տարեկան էի, բայց արդեն գիտեի, որ կաշին երկար ժամանակ պահում է արյան հոտը։ Դասընկերս ուներ գերմանական կաշվե պայուսակ, որի վրա սպայի արյուն կար և այդ պայուսակից յուրահատուկ հոտ էր գալիս։ Նույն հոտը գալիս էր դանակի արծաթե պատյանի կաշվե օղակից; Ես անմիջապես շտապեցի հորս մոտ պարծենալու իմ գիտելիքներով և ասացի որ պատյանից մարդու արյան հոտ է գալիս։ Հայրս զգուշորեն վերցրեց ձեռքիցս դանակը և այդ օրվանից ես այն չեմ տեսել։

  Հայրս շատ քիչ էր պատմում իր երիտասարդության և աշխատանքի մասին, բայց մի օր պատմեց «մուսաֆաթիստների» 1943 թվականի դրդումների մասին, չհիշատակելով իր մասնակցությունը այդ դրդումները ճնշելու գործում։ 1994 թվականին՝ հորս մահանալուց հինգ տարի անց, ես հյուրընկալվում եմ Բաքվից փախստական՝ Անդրանիկի, մանկությանս ընկեր Ալեքսանդր Սաղաթելյանի (Քեռի Շուրիկի) ընտանիքի կողմից։ Իմ հարցին, թե ինչու հայրս կորցրեց մեր աչքից այդ արծաթապատ դաշույնը, որից արյան հոտ էր գալիս։

  Շուրիկը ասաց՝

  «1943 թվականին քո հայրը 18 տարեկան էր և ոչինչ անել չգիտեր, բայց ոսկի սիրտ ուներ և հաշվեհարդար տեսավ ու սպանեց «մուսաֆաթիստների» ղեկավարին, այս դանակի միջոցով։ Նրանք երբ որ կորցրեցին իրենց առաջնորդին, ձեռք քաշեցին Բաքվի նավթից։ Հայրդ այլևս չէր կարող մնալ Բաքվում 1943 թվականին մեկնեց Երևան»։

 

  Ես համոզվեցի Սաղաթելյանի խոսքերի մեջ, հիշելով, որ Ստալինգրադի տակ Հիտլերի պարտությունից հետո, թուրքերը չմտան Հայաստան։

 

  Եվ նորից հորս պատմածից՝

    «1959 թվականին մեզ ուղարկեցին, որպես երիտասարդ դիվանագետներ Մեծ Բրիտանիա, Մոսկվայի դիվանագետների բարձրագույն դպրոցի կողմից։ Լոնդոնում մեր՝ երիտասարդ դիվանագետներիս, հետ հանդիպեց նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլը։ Մենք կանգնած էինք շարքով և ես առաջին շարքում էի։ Չերչիլը իր թիկնապահների հետ անցնում էր շարքի առջևով։ Հանկարծակի ռուս դիվանագետներից մեկը ինձ հրեց Չերչիլի առաջ, ես մտածեցի, որ հիմա թիկնապահները կհարձակվեն իմ վրա, բայց նրանք կարծես գիտեին, որ Չերչիլին վտանգ չի սպառնում և չշարժվեցին։ Չերչիլը սիգարը բերանում, մի պահ կանգ առավ, ուշադիր նայեց իմ վրա և հանգիստ շարունակեց ճանապարհը։»

 

  Վերլուծելով Շուրիկի և հորս պատմածները ես հասկացա, որ Չերչիլը ուզում էր տեսնել կովկասյան դաշույնի տիրոջը։

 

 

 

 

  Ես բոլոր անտիֆաշիստներին կոչ եմ անում՝ պաշտեք նաև այն հերոսների, ովքեր  որ պայքարում էին թիկունքում ֆաշիստական դիվերսանտների դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարում էին տասնյակ պետություններ և երեք գերպետություն ԽՍՀՄ-ն, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն և ես մեծ հույսով միանում եմ Պուտինի կոչին՝ չմոռանալ պատմության դասերը և պահել անտիֆաշիստների հիշատակը։ Այսօրվա Հայաստանում գրեթե մոռացված է Անդրանիկ Մարտիրոսյանի անունը, քչերը գիտեն կամ հիշում են այն։ Ես պատրաստ եմ բանավիճել պրոֆաշիստական կազմակերպությունների հետ Հայաստանում և աշխարհում։

 

  Իսկ Անդրանիկ Մարտիրոսյանի կենսագրության շարունակությանը սպասեք։ Շարունակությունը շուտով։

© tigmartirosyan

Բաց նամակ ՀՀ նախագահին և սփյուռքահայությանը

Դիմում Սերժ Սարգսյանին 2-րդ էջ

Остальные фотографии на Я.Фотках
Конструктор сайтов - uCoz